Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 19)

ttrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Flick Champions Classic

Գինը` 1.99$ – անվճար

Մարզասերների համար ստեղծված հավելված է։ Այստեղ ներառված են ավելի քան 9 տեսակ մարզաձև։ Կարող եք ունենալ մրցակից  և խաղալ միայնակ` կախված նախասիրություններից։

WikiLinks 

Գինը` 5.99$ – անվճար

Wikipedia–ի բոլոր հոդվածները հավաքված են մեկ տեղում` WikiLinks–ում։ Հավելվածում ներդրված է նավիգացիոն քարտեզի գաղափար, որն էլ հեշտացնում է հոդվածների փնտրտուքի աշխատանքները։

Pinball Breaker Forever 

Գինը` 0.99$ – անվճար

Պետք է փրկել քաղաքը` ավերելով վրա հասնող խոչընդոտները։ Այստեղ պետք է մարզեք ձեր արագությունն ու կողմնորոշվելու կարողությունը։