Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Simply North

Գինը՝ 0.99$ – անվճար

Մշտապես իմացեք, թե որտեղ եք գտնվում այս հավելվածի օգնությամբ: Հավելվածը վիրտուալ կողմնացույց է, որը կօգնի տարբերակել իսկական հյուսիսն ու հարավը: Այն հեշտությամբ կարելի է սինքրոնացնել նաև այլ հավելվածների հետ:

Flow

Գինը՝ 4.99$ – անվճար

Կառավարեք ձեր նամակները այս հավելվածի հետ: Հավելվածը սինքրոնացվում է Gmail, iCloud, Outlook, Yahoo, 163 այլ մեյլերի, QQ mail, և   IMAP հավելվածների հետ: Հավելվածը թույլ է տալիս ավելացնել նաև մի քանի հաշիվ և ստույգ՝ առանց շփոթմունքի իմանալ, թե որ հաշվով եք աշխատում: