Շուտով տեղի կունենա «Կենգուրու 2016»-ը

Մարտի 17-ին կմեկնարկի «Կենգուրու» ամենամեծ միջազգային մաթեմատիկական մրցույթը, որն արդեն ութերորդ տարին է անցկացվում Հայաստանում, իսկ Արցախում՝ վեցերորդ:

«Կենգուրու»-ի պատմության մեջ 2015-նն աննախադեպ է եղել՝ ընդգրկելով 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 1068 դպրոցներից: Նախորդ տարի եղել է 4 հաղթող, 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը արժանացել նաև պատվոգրի՝ գրանցելով լավագույն արդյունք:

Այս տարի մրցույթում ընդգրկված են Հայաստանի և Արցախի 1274 դպրոցներ: Նշենք, որ «Կենգուրու 2016»-ին մասնակցելու համար աշակերտները կամ իրենց ծնողները դպրոցից պետք է վերցնեն մրցույթի համար վճարման վավերապայմանները: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Կենգուրու» մրցույթի կայքում կամ զանգահարել մրցույթի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ:

Դիմումների ընդունման և վճարումներ կատարելու վերջնաժամկետը թետրվարի 19-ն է:

Աղբյուրը՝ Այբ կրթական հիմնադրամ