Kickstarter-ում ֆինանսավորվել է Floating Record ռետրո նվագարկիչը (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում ամբողջությամբ ֆինանսավորում է ստացել յուրահատուկ նախագիծ՝ ձայնապնակների նվագարկիչ Floating Record-ը: Սարքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ձայնապնակները պտտվում են ուղղահայաց դիրքով:

floating_record1

Նախագծի հեղինակ Gramovox ընկերության նպատակն էր ստեղծել էսթեթիկորեն հետաքրքիր սարք:

Floating Record-ի կաղապարը պատրաստվելու է հունական ընկույզից: Սարքի չափսերն են 43×25.5 սմ: Կաղապարում տեղակայված են երկու 2-դյումանոց Tymphany դինամիկներ և 15Վ հզորությամբ ուժեցացուցիչ: Սարքն ունի նաև ականջակալների մուտք: Նախնական պատվերի դեպքում Floating Record-ը կարելի է ձեռք բերել 350 դոլարով:
floating_record

Աղբյուրը՝ Kickstarter.com