Անվճար կինոդիտումներ բաց երկնքի տակ՝ մարզային 10 քաղաքների բնակիչների համար

Orange-ը հայտարարել է մարզային քաղաքների բնակիչների համար նախատեսված «Orange ԿինոTour» ամառային լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակներում մարզային 10 քաղաքներում կկազմակերպվեն անվճար կինոդիտումներ: Հունիսի 28-ից ընդհուպ մինչև ամռան վերջին շաբաթը, ամեն կիրակի Orange-ը մարզային մեկ քաղաքի բնակիչներին միասին լավ ժամանակ անցկացնելու և մեծ էկրանին «Կորած մոլորվածը Հայաստանում» ընտանեկան կինոկատակերգությունը դիտելու հնարավորություն կընձեռի: Բնակիչներն ընտանիքի բոլոր անդամների հետ միասին բացօթյա կինոթատրոններում կհյուրընկալվեն ժամը 19:00-ից սկսած, որտեղ իրենց կսպասեն մանկական մրցույթներ, բազմաթիվ անակնկալներ և նվերներ: Ցուցադրությանը հաջորդող ողջ շաբաթվա ընթացքում այս քաղաքների և շրջակա գյուղերի բնակիչների համար հասանելի կլինեն ձայնային և ինտերնետ ծառայությունների հատուկ առաջարկներ: Արմավիր քաղաքի բնակիչներն առաջինը կօգտվեն անվճար կինոդիտումից:

Արմավիր քաղաքից հետո «ԿինոTour»-ը կուղևորվի Արարատ, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Հրազդան, Գորիս, Կապան, Գավառ և Իջևան քաղաքներ:

«ԿինոTour»-ի անցկացման օրերի և ժամանակացույցը հետևյալն է․

Հունիսի 28 –Արմավիր, Արմավիրի հրապարակ՝ Կարմիր ակումբի դիմաց
Հուլիսի 5 –Արարատ, Քաղաքային այգի
Հուլիսի 12 –Գյումրի,Դրամատիկական թատրոնի դիմաց
Հուլիսի 19 –Վանաձոր, Քաղաքային այգի
Հուլիսի 26 –Էջմիածին,Քաղաքապետարանի դիմացի պուրակ
Օգօստոսի 2 –Հրազդան, քաղաքապետարանի դիմաց, Սահմանադրության պուրակում
Օգոստոսի 9 –Գորիս, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ, քաղաքապետարանի դիմաց
Օգոստոսի 16 –Կապան, Քաղաքապետարանի դիմացի այգի
Օգոստոսի 23 –Գավառ, Կենտրոնական հրապարակ
Օգոստոսի 30 –Իջևան, Իջևանի շատրվանների հրապարակ