Huawei-ը ն որ օպերացիոն համակարգ է մշակում Android-ից հրաժարվելու համար

Huawei   ընկերությունը հաստատել է, որ նոր օպերացիոն համակարգ է մշակում, որպեսզի իր ֆիրմային սրաքերը  անցում կատարի Android-ից սեփական համակարգին: Այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Բրյուս Լին Weibо-ի իր պաշտոնական էջում:

Օպերացիոն համակարգը կստանա  Kirin OS  անվանումը և ներկայումս այն գտնվում է մշակման փուլում: Նախնական տվյալներով Huawei Kirin OS-ը հանրության դատին պետք է հանձնվեր այս տարվա ամռանը, բայց ծրագրային սխալների պատճառով հետաձգվել է: Թե, երբ այն հասանելի կլինի, պարզ չէ: