Kitty Hawk սթարթափը մարդատար թռչող սարքի նախատիպ է ներկայացրել (տեսանյութ)

Kitty Hawk կալիֆոռնիական սթարթափը մարդատար թռչող սարք է ներկայացրել։ Սարքի ստեղծման աշխատանքներում ընկերությանը աջակցել է  Google-ի համահիմնադիր և Alphabet-ի ղեկավար Լարի Փեյջը։

Սարքը գերթեթև է և  նախատեսված է հանգստի ու զվարճանքի համար։

Սթարթափի կայքում հայտնվել են Kitty Hawk Flyer-ի լուսանկարները, տեսանյութն ու նկարագրությունը, որը նման է խոշոր դրոնի:

Մեկտեղանի թռչող սարքը օդ են բարձրացնում տաս անկախ պտուտակային շարժիչները: Առայժմ ֆլայերի մարտկոցը հզոր չէ և այն կարող է թռչել 12-20 րոպե։ Առավելագույն բարձրությունը 1–3 մետր է, իսկ մեկ ժամում սարքը կարող է անցնել մոտ  20 մղոն: