Պլանշետ Kobo Arc՝ Nexus 7-ի և Kindle Fire-ի մրցակիցը

Kobo ընկերությունը համալրել է իր շարժական սարքերի «ընտանիքը» պլանշետներով՝ անվանելով դրանք Kobo Arc.:

Այս պլանշետ հագեցած է 7դյույմ անկյունագծով IPS էկրանով՝ 1280×800 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ 1.5 Գհց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 8/16Գբ ներկառուցված հիշողությամբ, դիմային 2մպ ֆոտոխցիկով և HD տեսանկարահանելու հնարավորությամբ:

Այն ունի նաև Wi-Fi, microUSB բնիկ, բարձրախոսներ, մինչև 10 ժամ առանց լիցքավորման աշխատող մարտկոց: Պլանշետն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով:
Նորույթն արժենալու է 200 և 250 դոլար՝ համապատասխանաբար 8Գբ և 16Գբ տարբերակների համար:

Աղբյուրը՝ gizmodo.com