Ներկայացվել է Kodak Ektra սմարթֆոնը

Kodak ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր երկրորդ սմարթֆոնը` Kodak Ektra-ն, որն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով: Մոդելի անունը կապված է 1941-ին թողարկված Ektra լեգենդար տեսախցիկի հետ:

485700

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 21 ՄՊ է, ունի պատկերի օպտիկական հստակեցում, ֆազային ավտոֆոկուս, կրկնակի լուսարձակում ու 4K-տեսանյութեր նկարելու հնարավորություն: Դիմային տեսախցիկը 13 ՄՊ է, սմարթֆոնում կան բազմաթիվ հավելվածներ` նախատեսված ֆոտո և վիդեո խմբագրման համար:

Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց IPS էկրան` Full HD (1920 х 1080 պիկսել) թույլատրությամբ, MediaTek Helio X20 տասնամիջուկ պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ ու 32 ԳԲ ներքին հիշողություն` microSD-ի հնարավորությամբ: Մարտկոցը 3000 մԱժ է:

Kodak Ektra-ն դուրս կգա վաճառքի դեկտեմբերին ու կարժենա 499 դոլար:

Աղբյուրը` Kodak