Krisp ընկերությունը Հայաստանում բնակվողների համար իր ծառայությունները դաձնում է անվճար

Krisp ընկերությունը, որը տեսազանգերի ժամանակ ձայնի ֆիլտրման համաշխարհային առաջատարն է, հաճելի անակնկալ ունի բոլոր տանից աշխատողների ու սովորողների համար։ Խոսքը վերաբերում է միայն Հայաստանում գտնվողներին։ Հավելվածը բոլոր հայաստանցիների համար 6 ամիս կլինի անվճար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

https://www.facebook.com/artavazd.minasyan/videos/10220387521065638/

Ի՞նչ է Krisp-ը

Տեսազանգերի, վիդեոկոնֆերանսների ու օնլայն դասերի ժամանակ հաճախ խնդիր է լինում հարակից աղմուկի հետ կապված։ Դուք խոսում եք, իսկ տանեցիները, հատկապես փոքր երեխաներն անվերջ աղմկում են, կամ էլ լավ ձայնամեկուսացված չէ բնկարանն ու փողոցի աղմուկը տանը պարզ լսվում է։ Այս հավելվածի շնորհիվ, ընդամենը մեկ կոճակ սեղմելով, հնարավոր է ֆիլտրել հարակից ամբողջ աղմուկը։ Ընդ որում, հնարավոր է ֆիլտրել թե՛ Ձեր սենյակի աղմուկը, թե՛ զրուցակցի։

Հավելվածը 2019 թվականին Product Hunt ստարտափների մրցույթում ճանաչվեց, որպես աշխարհի լավագույն աուդիո հավելված ու տարվա ապրանք։ Հավելվածը դեքսթոփ հավելված է ու հասանելի է բոլոր հարթակներում (Windows, MacOS, iOS, Android):

Ծրագիրը ներբեռնելու ու անաղմուկ տեսազանգեր կատարելու համար անցեք հղումով, և անմիջապես գլխավոր էջին կտեսնեք ներբեռնելու բոլոր հնարավոր տարբերակները։