Լուսային մարկերեսով նոր պլանշետ` գիշերները աշխատելու համար

Նորագույն գաջեթն իր մեջ ներառում է պլանշետ, լուսային մարկեր։ Պլանշետի մակերեսը պատված է ֆոտոլյումինեսցենտային թաղանքով, որը արագորեն կլանելով մարկերի լույսը` կարող է մթության մեջ լուսային պատկերներ ստանալ պլանշետի էկրանին։

Սարքն առավոտյան օգտագործել չի ստացվի, մակերեսը միանգամից կլուսավորվի և նրա բնականոն աշխատանքին ստիպված կլինեք սպասել 30 րոպե։ Հեղինակները խորհուրդ են տալիս նկարել, գրել կա՛մ մութ ժամանակ` գիշերով, կա՛մ սենյակում ստեղծել համապատասխան լուսավորություն։

Ռուսական արտադրության սարքը կարելի է ձեռք բերել 900–1500 ռուբլու սահմանում` կախված գաջեթի չափերից։