LEGO-ն թողարկել է AR տեխնոլոգիայով առաջին խաղալիքների հավաքածում

LEGO-ն պաշտոնապես թողարկել է iOS-ի համար նախատեսվածAR Playground  հավելվածը, որը հիմնված է ARKit տեխնոլոգիայի վրա։ Այն նախատեսված է LEGO կոնստրուկտորների իրական հավաքման համար՝ լրացված իրականության միջոցով։

Հավելվածի հնարավորություններն առաջին անգամ ցուցադրվել են  WWDC-ի ընթացքում այս տարվա հունիսին, երբ հեղինակները պատմում էին iPad-ում խաղային գործընթացների մասին։  Այս քայլով LEGO-ն հույս ունի մարդկանց մոտիվացնել գնելու ավելի շատ ֆիզիկական խաղալիքներ՝ ավանդական կոնստրուկտորներ, համալրվախ իրականության միջոցով նոր էմոցիաներ ստանալու համար։

LEGO-ի հավելվածում առավելություններից մեկը գովազդի  ու ներկառուցված առևտրի բացակայությունն է։ Այսպիսով՝ գումարների պատահական վատնում հավելվածում հաստատ չի լինի։  Բացի այդ  LEGO AR Playground-ում ընկերների հետ խաղալու հնարավորություն կա։ Հավելվածն App Store-ում հասանելի է անվճար։