Lenovo-ն ճկվող էկրանով նոթբուք է մշակում

Համացանցում հրապարակվել են Lenovo ընկերության ճկվող էկրանով նոթբուքի գծագրերը, որի ուղղությամբ արտադրողը ներկայում աշխատանքներ է տանում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, սարքավորման նախնական տարբերակը մասամբ ցուցադրվել է Թայվանում անցկացվող Computex 2018 միջազգային համակարգչային ցուցահանդեսում:

Նոթբուքը զինված է այնպիսի կորպուսով, որը կարող է ծալվել երկու տեղից: Միևնույն ժամանակ նշվում է, որ հատվածներից մեկում գտնվում են պրոցեսորը, օպերատիվ հիշողությունը և ստեղնաշարը:

Գաջեթի երկու երրորդ մասը կազմում է ճկուն էկրանը, որը համակցված է ստեղնաշարի հետ: Նման սարքավորում մշակելու մասին լուրեր վաղուց էին տարածվել, սակայն դրա հաստատման առաջին փաստերը հրապարակված գծագրերն ու ցուցահանդեսին ներկայանալն էր: