Prisma-ի հեղինակները նոր հավելված են թողարկել

2016-ին թողարկված Prisma-ի հեղինակները նոր լուծում են առաջարկում օգտատերերին: Նոր հավելվածը, որը ստացել է Lensa անվանումը և առաջարկում է օգտատերերին ֆոտոշոփ անել նկարներն ընդամենը մեկ հպումով:

Հավելվածի հիմքում արհեստական բանականությունն է, որը բարելավում է դիմանկարային ռեժիմում արված լուսանկարների որակը:  Lensa-ն կարողանում է շտկել նկարի թերությունները անգամ՝ 3D մոդելավորման միջոցով: Այստեղ կան նաև սովորական ֆոտոխմբագրիչի բոլոր գործիքները:

Lensa-ի iOS տարբերակը կարելի է ներբեռնել անվճար  iTunes-ից: Կա նաև դրա վճարովի տարբեկաը, որն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին: