Lexus ընկերությունը LS 500 սեդանի՝ սահմանափակ քանակությամբ մոդելներ կթողարկի

Lexus ընկերությունն ամերիկյան շուկայի համար սահմանափակ քանակությամբ LS 500 Inspiration Series մոդելի մեքենաներ կթողարկի, հաղորդում է Motor1 հարթակը:

Նոր մոդելի մեքենայի սեդանը կարմիրի մուգ և խիտ երանգ կունենա, 20-դյույմանոց անվադողեր սև գույնի կլինեն, իսկ նստատեղերը՝ սպիտակ ծածկով:

Lexus LS 500 Inspiration Series-ի շարժչի հզորությունը 421 ձիաուժ է: Հաղորդվում է, որ այս մոդելից ընկերությունը միայն 300 մեքենա կթողարկի, որոնց վաճառքը կսկսվի 2019թ.-ի աշնանը, սակայն ավտոմեքենայի գինը դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը՝ Tert.am