LG եւ ZTE ընկերությունները կորոնավիրուսի պատճառով բաց կթողնեն MWC 2020-ը

Կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ազդել է արտադրական հզորությունների վրա, և քանի որ վարակված մարդկանց թիվը շարունակում է աճել ամբողջ աշխարհում, հավանաբար, պետք է պատրաստ լինենք բջջային տարածքում ավելի մեծ սահմանափակումների:

Այսպես, LG-ն եւ ZTE-ն հայտարարել են, որ պատրաստվում են բաց թողնել Mobile World Congress-ը՝ ամենամեծ ամենամյա ցուցահանդեսը, որը տեղի է ունենալու Իսպանիայի Բարսելոնա քաղաքում այս ամսվա վերջին:

ZTE ընկերությունը, որն արտադրում է հեռահաղորդակցման սարքավորումներ և բջջային հեռախոսներ Չինաստանում,նշել է, որ իրենք ձգտում են չափազանց քաղաքավարի ընկերություն լինել, եւ պարզապես չեն ցանկանում մարդկանց անհարմարություններ պատճառել:

LG-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ նա «որոշել է հրաժարվել MWC 2020 ցուցահանդեսին մասնակցելուց », «հաշվի առնելով, առաջին հերթին, իր աշխատակիցների, գործընկերների եւ հաճախորդների առողջությունը»: Ընկերության խոսքով ՝ «այդ որոշումը վերացնում է LG-ի հարյուրավոր աշխատակիցներին վտանգի ենթարկելու ռիսկը, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել սահմաններով»: LG-ն վստահեցրել է, որ MWC-ին մասնակցելու փոխարեն ընկերությունը մոտ ապագայում առանձին միջոցառումներ կանցկացնի՝ 2020-ի իր բջջային արտադրանքները ներկայացնելու համար:

Մինչդեռ, GSM ասոցիացիան (GSMA), որը MWC 2020-ի կազմակերպիչն է, հանդես է եկել սեփական հայտարարությամբ՝ նշելով, թե «ներկա պահին միջոցառման վրա ազդեցությունը նվազագույն է» : Այս հայտարարությունն արվել է մինչեւ LG-ի եւ ZTE-ի կողմից իրենց թեկնածությունները հանելը: Ներկայում MWC 2020-ը կանցնի ծրագրի համաձայն, իսկ GSMA-ն կձեռնարկի բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն մեղմել վիրուսի տարածումը: