LG-ն ներկայացրել է 18 դյույմանոց ճկվող էկրան

Հունվարի 6–ին մեկնարկած Consumer Electronic Show (CES) ցուցահանդեսին LG հարավկորեական ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ 18 դյույմ անկյունագծով հեռուստացույցը, որը կարելի է ճկել: Ընկերությունը հուսով է, որ սարքավորումների այս նոր ճկվող տեխնոլոգիան կկիրառվի նաև սմարթֆոնների, պլանշետների և հեռուստացույցների վրա։ Ցավոք, առայժմ սմարթֆոնների մասին դեռ վաղ է խոսելը։

Բացի այդ` LG-ն պատրաստվում է ներկայացնել 25 դյույմ անկյունագծով ճկվող էկրան, որը նախատեսված կլինի ավտոմեքենաների համար, և թղթի բարակությամբ  55 դյույմ անկյունագծով հեռուստացույց։

Ներկայացված հեռուստացույցների հիմնական մասերը էկրանից առանձին են , ինչը  որ չես ասի ամենաթեթև,  15 դյույմ անկյունագծով LG Gram նոութբուքի մասին։