Համացանցում հայտնվել է LG ընկերության արտոնագրերից մեկը, ըստ որի ընկերության հաջորդ սմրարթֆոնը կունենա երկարող էկրան՝ վերափոխվող կաղապարով։
Նման սմարթֆոնի կորպուսը կստեղծվի մի քանի շարժական մասերից, իսկ օգտատերերն էլ կկարողանան էկրանը երկարացնել այնքան, ինչքան իրենց է անհրաժեշտ։ Ընդ որում, կարելի է հեռախոսի կորպուսը երկարացնել ինչպես հորիզոնական, այնպես էլ՝ ուղղահայաց։
Դեռևս հայտնի չէ, թե երբ ընկերությունը կթողարկի իր այս մոդելը։