Նոր տվյալներ՝ LG-ի նոր դրոշակակիր սմարթֆոնի մասին

LG կորեական ընկերությունը միջոցառման հրավերներ է ուղարկել, որը տեղի կունենա ապրիլի 28-ին և 29-ին միաժամանակ 6 քաղաքներում՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Սեուլում, Սինգապուրում և Ստամբուլում։ Ամենայն հավանականությամբ, միջոցառմանը կներկայացվի ընկերության նոր դրոշակակիր սմարթֆոնը։

Հրավերի վրա գրված է՝ “See the Great. Feel the Great”, ընդ որում՝ G տառն ընդծված է, որն օգտագործվում է ընկերության սմարթֆոնների անուններում։

Նախորդ տարի LG-ն ներկայացրեց G3 դրոշակակիր մոդելը մայիսին։ Նշենք, որ առաջիկա ամսում սպասվում է ևս մեկ նորույթ՝ P8 սմարթֆոն՝ չինական Huawei սմարթֆոնի կողմից։

Աղբյուրը՝ The Verge