LG-ն գարեջուր արտադրող սարք կստեղծի

LG ընկերությունը որոշել է ստեղծել գարեջուր արտադրող սարք, որն ստացել է  HomeBrew անվանումը: Սարքը ավտոմատացնելու է գարեջրի պատրաստման ամբողջ համակարգը:

LG-ն խոստանում է ոչ միայն գարեջրի պատրաստման մաքուր ու հեշտ գործընթաց, այլ նաև ըմպելիքի բարձր որակ, որը ստանալու են սարքի ջերմաստիճանի հատուկ կարգավորիչի միջոցով:

HomeBrew-ը կկարողանա արտադրել 5 տարբեր տեսակի գարեջուր: Իսկ 5 լիտր ըմպելիք ստանալու համար սարքին անհրաժեշտ կլինի 2 շաբաթ ժամանակ: Գարեջրի պատրաստման ընթացքին կարելի է հետևել հատուկ հավելվածի միջոցով, որը հասանելի է iOS և Android հարթակների համար: Նորույթը կցուցադրվի  CES 2019-ի ընթացում: