LG G Pad III 8.0 պլանշետն արդեն վաճառքում է

Կանադայի մի շարք խանութներ սկսել են վաճառել նոր LG G Pad III 8.0 պլանշետը, որն ունի 8 դյույմանոց էկրան` 1920 x 1200 պիքսել թույլատրելիությամբ:

Սարքն աշխատում է միաբյուրեղ համակարգով (մոդելը հայտնի չէ), որն ունի 8 միջուկ` 1,5 ԳՀց հաճախականությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն: Կա նաև microSD-ի հնարավորություն` մինչև 2 ՏԲ տարողությամբ:

Երկու տեսախցիկների թույլատրելիությունը կազմում է 5 ՄՊ: Սարքը կշռում է 309 գրամ, իսկ չափսերը 210,7 x 124,1 x 7,9 մմ են: Մարտկոցի տարողությունը 4800 մԱժ է: LG G Pad III 8.0-ն աշխատում է Android 5.1. օպերացիոն համակարգով:

լգ2

Պլանշետը հիմնականում նախատեսված է երիտասարդների համար և առաջարկվում է 185 դոլարով:

Աղբյուրը՝ Fido