LG Electronics (LG) ընկերությունը CES 2019-ի ընթացքում ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է խնամել հագուստը: Նորույթը ստացել է Styler անվանումը:
LG Styler սարքը կարող է միանգամից թարմացնել 4 տարբեր հագուստ՝ նաև դռան մասում տեղակայված մի քանի զույգ տաբատը: Սարքի առանցքային գործառույթը TrueSteam համակարգն է, որը գոլորշու միջոցով 99,9% հավանականությամբ սպանում է բոլոր միկրոբներն ու վիրուսները: Գոլորշու և տաքության միջոցով նաև վերացվում են հագուստի վրա առաջացած ոչ ցանկալի ծալքերը:
Թե երբ LG Styler-ը վաճառքում կհայտնվի և ինչքան կարժենա, դեռ պարզ չէ: