LinkedIn-ը Եվրամիության նոր կանոնների պատճառով փոխում է օգտագործման պայմանները

LinkedIn-ը օգտատերերին գրավոր ծանութցումով  հայտնել է, որ այս տարվա մայիսի 8-ից սկսելու է գործել օգտագործման նոր կանոններ:  Այսուհետ օգտատերերը, ըստ ընկերության տվյալների,  կարող են տեսնել և ավելի լավ հասկանալ, թե ինչ տվյալներ ունի LinkedIn-ն իրենց մասին: Բացի այս օգտատերերը կարող են պահանջել դադարեցնել այդ տեղեկատվության օգտագործումը և տարածումը:

Նոր կարգավորումների շնորհիվ օգտատերերը  ավելի շատ կվերահսկեն լրահոսում հայտնվող գովազդը:  Ընկերությունը նաև խոստանում է օգտատերերին պատմել, թե  ինչ տեղեկատվություն է տրամադրում գովազդատուներին:

LinkedIn-ը նշում է, որ օգտագործման նոր  համաձայնությունը հստակ ներկայացնում է LinkedIn-ի մտադրությունը՝ հավաքել և  մշակել օգատերերի անձնական տվյալները   ՝ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն (General Data Protection Regulation, GDPR):