LTE-ն Galaxy S9-ում ավելի արագ է, քան iPhone X-ում․ Samsung-ը հայտարարել է

Samsung Ընկերությունը հայտարարել է, որ LTE կապը Galaxy S9 և S9+ տարբերակներում 42 %-ով ավելի արագ է աշխատում, քան մրցակից ընկերությունների առաջարկած սարքերում, մասնավորապես` iPhone X–ում։

Փորձարկման համար հիմք է հանդիսացել Ookla Speedtest-ը, որի օգնությամբ որոշվել է LTE-ի որակը Galaxy S9, iPhone X, Google Pixel 2 և Galaxy S7-ի երկու սերունդներում։ Արդյուքններից պարզ է դարձել, որ Galaxy S9-ում LTE-ն աշխատում է ավելի արագ, քան iPhone X-ում (37 %), Pixel 2-ում (17%), Galaxy S7-ում (38 %)։

Samsung-ում LTE կապի արագությունը, սակայն, կարող է պայմանավորված լինել  նաև մի շարք այլ գործոններով, այդ թվում՝ ինչ  օպերատորի ցանցում է սարքը, քանի հավելված է աշխատում ինտերնետ հասանելիության առկայության դեպքում և այլն։