MacBook–ի սենսորային էկրան 1 դոլարով

Մասնագետները գտել են տարբերակ, թե ինչպես MacBook–ի էկրանը դարձնել սենսորային, բայց նման տեխնոլոգիան ունի նաև իր բացասական կողմերը։

Սենսորային էկրանի ստեղծման համար օգտագործվել է նոութբուք, աշխատող վեբ–տեսախցիկ, հայելի և մի քանի ծրագիր։ Տեխնոլոգիայի հեղինակներից մեկը բացատրել է աշխատանքի սկզբունքը։

Այն ցուցադրելու համար նախ հատուկ ծրագիր են ստեղխել, որը ֆիքսում է մարդկային մատնահետքը և դրա` արտացոլումը նուութբուքի էկրանին։ Ծրագիրը կարող է հետևել մատի շարժմանը և ընդօրինակել մկնիկի կոճակները։ Իհարկե, սա դեռ նախնական տարբերակն է, որը պարզապես ցուցադրում է, որ պարզ միջոցներով էլ կարելի է սենսորային էկրան ստանալ։Թե երբ կսկսվի մասսայական արտադրությունը, հայտնի չէ։