MacBook Pro 2018–ում կրկին խոտաններ են հայտնաբերվել

Այս անգամ MacBook Pro սարքերի մոտ  բարձրախոսների խնդիր է հայտնաբերվել։ Apple  համակարգիչների որոշ օգտատերեր վերջին շրջանում սկսել են բողոքել համակարգչի բարձրախոսի վատ աշխատանքից։ Խոսքը համակարգչի վերջերս թողարկված տարբերակների մասին է։ Երաժշտություն գործարկելու ընթացքում համակարգիչը ժամանակ առ ժամանակ վատ է աշխատում։

Օգտատերերը իրենց դժգոհությունը բարձրաձայնել են Apple և Reddit–ի պաշտոնական ֆորումներում։ Բացի այդ մեծ թվով հոլովակներ են հայտնվել նաև Youtube–ում։

 

 

Նոր կորպուսներով արտադրված MacBook Pro–ները հայտնի են իրենց բազմաթիվ խոտաններով, ինժեներական սխալներով, օպերացիոն համակարգի բագերով և այլն։ Առաջին օգտատերերը խնդիրներ են ունեցել նաև ներկառուցված ստեղնաշարի հետ։  Այսքանին հավելենք, որ մասնագետները փաստում են` նոր գաջեթները բավական դժվար է սարքել։ Խնդիրներ կան, որոնք Apple–ն արդեն լուծել է, բայց դրանց լուծմանն ընդառաջ ավելանում են նորերը։

MacBook Pro–ները ներկայացվել են հուլիսի 8–ին։