MacBook pro. ստեղնաշարը նոր է, խնդիրները՝ հին

Երեկ  Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոութբուքերի թարմացված միանգամից երկու տարբերակ:  Գաջեթները ստացել են 3-րդ սերնդի  butterfly ստեղնաշար, բայց դա չի լուծել նախկին խնդիրները:

Apple-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ստեղնաշարի հիմնական փոփոխությունն ու այս տարբերակի գլխավոր առանձնահատկությունը ձայնի ուժգնության մեջ է: Այն մասին, որ լուծվել է ստեղնաշարի նախորդ խնդիրներն, ընկերությունը լռել է:

Ինչպես հայտնի է,  2016  թվականի արտադրության MacBook Pro նոութբուքերն ունեն մի շարք խնդիրներ, որոնց պատճառով անգամ խնձորային կայսրության ղեկավարը հայտնվել էր դատական քաշքշուկների կիզակետում: Ըստ օգտատերերի, ընկերությունը տեղյակ էր, որ ստեղնաշարը խնդիրներ ունի, բայց և այնպես դրանք հանել էր վաճառքի: Քանի որ ընկերությունը չէր ընդունել իր մեղքը, ապա այս դեպքում պարզապես լռել է, քանի որ, ասելով, որ խնդիրը լուծված է նոր տարբերակում, կնշանակի ընդունել սեփական սխալը:

MacBook Pro նոր տարբերակի օգտատերերը պարզապես պետք է համեմատությունների միջոցով հասկանան՝ ինչն է մնացել նույնը, ինչը՝ փոփոխվել: