MacBook Pro–ն ավելի լավ է աշխատում սառնարանում

Apple–ը անցյալ շաբաթ ներկայացրեց իր MacBook Pro նուոթբուքերի նոր տարբերակները։ Օգտատերերը և մասնագետները միանգամից բարձրաձայնեցին մի շարք խնդիրների մասին։

Ավելի վաղ ittrend.am–ը ներկայացրել էր, թե ինչու  հնարավոր չէ վերանորոգել  նոր գաջեթները։ Հիմա այն մասին, թե ինչու է այս գաջեթն ավելի լավ աշխատում սառնարանում։

Պատճառն այն է, որ նոութբուքը չի կարողանում ապահովել  Core i9-8950HK պորցեսորի աշխատանքի համար համապատասխան ջերմաստիճան, ինչի պատճառով էլ մինիմալ գործողությունները դանդաղ են կատարվում։ Իսկ սառնարանում այն տեղադրելու շնորհիվ ապահովվում է նորմալ աշխատանքի համար նախատեսված ջերմաստիճանը։

Ընկերությունը դեռ չի արձագանքել ստեղծված իրավիճակին։ Հնարավոր է` մոտ ժամանակներումս Apple–ում որոշեն շտկել գաջեթում առաջացած խոտանները։