Facebook-ը նոր տեխնոլոգիա է մշակել քարտեզների նշագրման համար

Facebook-ն աշխատում է նոր տեխնոլոգիայի վրա, որը նախատեսված է քարտեզում նշագրումների համար: Այն ստացել է  Map with AI անվանումը:

Արհեստական բանականությունը վերլուծում է արբանյակից ստացված լուսանկարները և ցույց տալիս հնարավոր ճանապարհը: Համակարգը թեև ավտոմատացված է, բայց կարելի է հարցում ուղարկել ու պարզել՝ ճիշտ է ճանապարհը, թե՝ ոչ:

Գործառույթը դեռևս աշխատում է թայլանդական ճանապարհների համար: Ամբողջ աշխատանքները խլել են 18 ամիս: Սովորաբար նման տեխնոլոգիա մշակելու համար երկու անգամ ավել ժամանակ է պետք: Իրագործել են Map with AI-ն 100 մասնագետ: