Ամերիկյան Margasoft ընկերությունը Հայաստանում առաջարկում է բիզնեսի վերլուծության ավտոմատացում

Margasoft ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում՝ Արման և Արմեն Մարգարյան եղբայների կողմից, որոնք տարիներ շարունակ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելուց հետո վերադարձան Հայաստան  և շարունակեցին զբաղվել ծրագրերի մշակմամբ արդեն հայրենիքում՝ իրենց գաղափարներով վարակելով նաև այլ մարդկանց։
   

Մարգասոֆթն ունի ինչպես արդեն պատրաստի պրոդուկտներ, այնպես էլ նոր մշակվող ծրագրեր։

Մարգասոֆթը մշակել է բիզնես վերլուծությունների ծրագիր (BI Software)՝ DataPlay անվամբ: DataPlay-ը նախատեսված է շուկայի վերլուծաբանների և հետազոտողների համար, որոնք սովորաբար աշխատում են տվյալների մեծ քանակի հետ և կարիք ունեն տվյալների արագ վերլուծության և պրեզենտացիաների կազմման։ 

Բիզնես վերլուծությունների գործիքները վաղուց արդեն շատ կիրառական են արևմուտքում և ԱՄՆ-ում։ Գրեթե չես գտնի միջին և մեծ չափի Ամերիկյան կազմակերպություն, որը կամ չի կիրառում կամ էլ չի պլանավորում կիրառել այս գործիքները։

Հայաստանում նման ավտոմատացված համակարգ ունենալու մշակույթը նոր է ձևավորվում և կազմակերպություններն նոր են սկսում հետաքրքրվել աշխարհում թրենդային համարվող լուծումներով։ Նմանատիպ այլ ծրագրեր շուկայում ևս կան, սակայն DataPlay-ի առավելությունը մրցակիցների համեմատությամբ  այն է, որ DataPlay-ն ինտեգրված է Microsoft office-ի Excell և Power Point ծրագրերի հետ և թույլ է տալիս օգտագործողին աշխատել ծանոթ գործիքակազմով, ինչպես նաև տրամադրում է առաջադեմ գործիքներ՝ կրկնվող հաշվետվությունների դեպքում մեկ քլիքի միջոցով հաշվետվությունների թարմացման և կազմման համար։  

Այսօր DataPlay-ը կիրառում են միջազգային հայտնի կորպորացիաներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։  Հայաստանում այս ծրագրով հետաքրքրվում են վերլուծություններով և մարքեթինգով զբաղվող ընկերությունները։

Մարգասոֆթի մյուս պատրաստի ծրագիրը կոչվում է Micma։ Micma-ն ձեռնարկությունների կոնստրուկտոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռնարկության ներքին աշխատանքային գործընթացը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ արդյունքում բաձրացնելով աշխատանքային պրոցեսների արդյունավետությունը։ Այսպիսի ճկուն և ընկերությունների պահանջներին համապատասխանեցովող ծրագրերը կազմակերպությունների աշխատանքում մեծ նշանակություն ունեն, երբեմն համարվում են յուօրինակ «know how» և պաշտպանված են հեղինակային իրավունքով։ 

Micma-ն իր տեսակով նման է SAP, Asana կամ Jira ծրագրերին, բայց առավել հասանելի է միջին չափի ձեռնարկությունների համար։ Micma-ի հաճախորդները հիմնականում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից են, բայց վերջերս Micma-ն սկսել է կիրառվել նաև Հայաստանյան առաջադեմ ընկերությունների կողմից։

Մարգասոֆթում կարծում են, որ շատ լավ կլիներ, եթե Հյաստանում մյուս ՏՏ կազմակերպություններն էլ սկսեին զբաղվել նմանատիպ  ծրագրերի մշակմամբ և զարգացմամբ, քանի որ, համաձայն միջազգային փորձագետների կանխատեսման, մոտակա տարիներին այս ոլորտն ունենալու է աննախադեպ աճ և շուկայի ծավալը հասնելու է միլիարդների։

Ընկերության Հայաստանյան մասնաճյուղը գրանցված է Հայաստանում, այսինքն՝ հարկատու է Հայաստանին։