Մարս մեկ ուղևորության աժեքը մատչելի կլինի․ Իլոն Մասկ

Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը կանխատեսել է, որ ապագայում դեպի Մարս ուղևորության արժեքը կկազմի մինչև 100 000 դոլար: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Գործարարի խոսքով՝ Կարմիր մոլորակ թռչելու համար մեկ տոմսը զբոսաշրջիկներին կարժենա 500 000 դոլար: Ինչպես նա նշել է, հետադարձ տոմսն անվճար է լինելու: Նրա խոսքով՝ դա բավականին մատչելի գին է տարբեր երկրների բնակիչների համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, SpaceX-ը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենա ղեկավարվող թռիչքը դեպի Մարս: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2022-ին: