Maserati Alfieri մոդելը կսկսի արտադրվել մասսայական

Իտալական Maserati ընկերությունը որոշել է 2020-ին սերիական արտադրության հանձնել Alfieri մոդելը, որը գալիս է փոխարինելու GranTurismo շարքին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, գործակատարներին սպորտային մեքենան կհասնի արդեն 2020-ի վերջին: Alfieri մոդելը կառուցվելու է համանուն կոնցեպտի հիման վրա, որը ներկայացվել էր 2014-ին: Այն համալրվել էր 460 ձիաուժ հզորությամբ, 8 մխոցային, 4.7 լիտր աշխատանքային ծավալով ատմոսֆերային շարժիչով, որը համադրվում է վեց աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:

Maserati Alfieri սերիական մոդելը կհամալրվի ակտիվ աերոդինամիկ համակարգով, երկու տեսակի թափքով՝ կուպե և կաբրիոլետ, ինչպես նաև երկու տեսակի ուժային համակարգով: Մեքենան հասանելի կլինի ինչպես հիբրիդային, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական տարբերակով:

Առաջադեմ մոդելը 100 կմ/ժամ արագությունը կկարողանա զարգացնել 2 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կկազմի ավելի քան 300 կմ/ժամ: