Facebook-ի Messenger-ը նոր թարմացում ունի, որը իր մեջ երկու նոր գործառույթ էներառել:
Այսուհետ Messenger-ում հնարավոր կլինի ուղարկել 720p որակով նկարներ: Չնայած Messenger-ի տեսախցիկը դեռևս թույլ չի տալիս նման որակի լուսանկարներ անել, սակայն սմարթֆոնի տեսախցիկով արված լուսանկարները առանց որակային փոփոխության կհասնեն հասցեատիրոջը։
Հաջորդ նորույթը նույնպես նկարների հետ է կապված։ Այստեղ արդեն հնարավոր է 360° նկարներ տարածել: Նախկինում նկարների այս ձևաչափը հասանելի էր միայն սոցցանցի մոբայլ հավելվածում և Web տարբերակում։