Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Inkwork

Գինը՝ 2.99$ – անվճար

Ստեղծեք գլուխգործոցներ Inkwork–ի միջոցով։ Հավելվածը հեշտությամբ փոխակերպում է սովորական լուսանկարները սև սպիտակ գծագրական նկարների։ Հավելվածն առաջարկում է 90 տարբեր լուծում։

Knots 3D

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր շատ են նավարկում կամ պարզապես կապեր ու հանգույցներ են շատ անում։ Այստեղ ներառված են 121 տարբեր հանգույցների տարբեր ձևեր, իսկ ուսուցումն ավելի մատչելի դարձնելու համար հանգույցները ցուցադրվում են 360 աստիճանով և 3D ֆորմատով։

 

Find My Fitbit – Fitbit Finder For Lost Fitbits

Գինը՝ 7.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր սովորություն ունեն հաճախակի կորցնել իրենց խելացի թևնոցները։ Պետք է հավելվածում մուտքագրել տվյալները և վերջ։ Եթե դուք հեռանաք մի քանի քայլ ձեր գաջեթից, ապա հավելվածը կարձագանքի ազդակների ու հիշեցումների տեսքով։

 

Find My Car – GPS Auto Parking Reminder & Tracker

Գինը՝ 1.99$ – անվճար

Որտեղ էլ թողնեք կամ կայանեք ձեր մեքենան, վստահ եղեք, որ այն հաստատ կգտնեք այս հավելվածի միջոցով։ Հավելվածը նաև հրաշալի աշխատում է օֆլայն ռեժիմում, այնպես որ` ինտերնետ կապի բացակայությունը խնդիր չի լինի։