Բժշկական խելացի կպրչուն ժապավենը կհետևի հիվանդի առողջությանը

CES 2019-ի շրջանակում  հետազոտությունների բելգիական Imec ընկերությունը նիդեռլանդական TNO գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ նոր բժշկական ժապավեն են ներկայացրել, որը կարող է հիվանդի առողջության մասին տեղեկատվություն հաղորդել:

Ըստ հեղինակների, նմանատիպ մյուս միջոցները հիվանդին հետևում են 4 օրվա ընթացքում: Նորույթը աշխատում է մոտ մեկ շաբաթ: Այն նախատեսված է մեկանգամյա կիրառման համար, մարտկոցը ստեղծվել է առողջության համար բացառապես անվտանգ նյութերից:

Նորույթը թույլ կտա հիվանդներին բուժումը շարունակել տանը՝ առանց բժշկին այցելելու: Սակայն, հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկը հեռահար կհետևի բուժվողի առողջությանը: