Meizu Note 9-ը կթողարկվի շուտով

Meizu-ն պատրաստվում է նոր մոդել ներկայացնել, որը գրանցված է  M932Q անվանումով, որը ստացել է վավերականացում  Bluetooth SIG (Special Interest Group)-ից։

Այս ամենը վկայում է մի բան՝ սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում՝ Meizu Note 9 անվանումով։ Մոդելը կմրցակցի Xiaomi Redmi Note 7-ի հետ։  Note 9-ը կդառնա  Meizu-ի առաջին սմարթֆոնը, որը կունենա էկրանի կտրվածք և կունենա 6,3 դյույմանոց էկրան և 48 մպ հզորությամբ տեսախցիկ։ Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 675 պրոցեսորով։