Google-ի ձայնային օգնականը կսովորի կարդալ Telegram-ի և WhatsApp-ի նամակները

Google Assistant-ն արդեն վաղուց կարողանում է <<կարդալ>> սմարթֆոնին ստացվող հաղորդագրությունները, իսկ հիմա ձայնային օգնականը կսկսի նամակագրությունները կարդալ նաև հավելվածներից՝ WhatsApp-ից, Slack-ից և Telegram-ից։

Օգտատերերն անգամ կարող են պատասխանները թելադրել Google-ի ձայնային օգնականին։ Գործառույթը օգտակար կլինի վարորդների և սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար։ Սակայն, հիմա այս գործառույթն ունի որոշ սահմանափակումներ՝ գործածվում է միայն անգլերենը և հասանելի է ոչ բոլոր օգտատերերին։

Apple-ը նմանատիպ գործառույթ անոնսավորել iOS 13-ում, սակայն վերջինս աշխատում է բացառապես երկրորդ սերնդի AirPods անլար ականջակալներով։