Mi 9 Pro 5G սմարթֆոնը անլար լիցքավորման հնարավորություն կունենա

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել Է Mi 9 Pro 5G մոդելի նոր ֆլագմանական սմարթֆոնը: Արագ անլար լիցքավորման տեխնոլոգիայով պատրաստված սմարթֆոնը թույլ Է տալիս սարքի մարտկոցն ամբողջապես լիցքավորել 69 րոպեի ընթացքում, հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:

Ի տարբերություն նախորդ մոդելի, այս նորույթը կունենա 5G աջակցություն: Mi 9 Pro 5G-ի արժեքը կսկսի 520 դոլարից և կհասնի մինչև 605 դոլարի: Սմարթֆոնների առաջին խմբաքանակի վաճառքը կիրականացվի Չինաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: