Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն ընդունում է հայտեր ամպային Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի համար

Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլի վերաբերյալ։ Դասընթացին կհաջորդի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի  գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ:

Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում։

Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմային կազմով՝ բաղկացած 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից (http://1drv.ms/1PkTpHp) կամ ՄԻԿ-ի կայքից (www.micarmenia.am)։ Այն անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի մայիսի 20-ը: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում և նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։

Poster_A3-page-0

***

Ի˚նչ է Հեքըթոնը

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում Երևան քաղաքի խնդիրներին: 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին  մասնակ-ցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որին  աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել: 2014թին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել  են դրամա-կան մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավոր-ման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր` www.4car.am www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener: