Ներկայացվել են Micromax Canvas 6 և Canvas 6 Pro սմարթֆոնները

Micromax ընկերության տեսականին համալրվել է ևս երկու սմարթֆոնով՝ Canvas 6 և Canvas 6 Pro, որոնք երկուսն էլ արժեն 210 դոլար: Երկուսն էլ ունեն Full HD էկրան՝ 5,5 դյույմ անկյունագծով: Իսկ մնացած պարամետրերի մեծ մասը տաբեր են միմյանցից: Սկսենք Canvas 6 Pro մոդելից:

կանվաս1

Սմարթֆոնը հիմնված է SoC MediaTek Helio X10 ի վրա և ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն: Իսկ ներքին հիշողությունն ընդամենը 16 ԳԲ է: Մարտկոցի տարողությունը 3000 մԱժ է: Տեսախցիկների հզորությունը 13 և 5 ՄՊ է:

կանվաս2

Canvas 6-ը, չնայած իր անվանը, շատ տեսանկյուններից ավելի հետաքրքիր է: Առաջին հերթին, այն ունի մետալիկ կորպուս, երկրորդ հերթին, մատնահետքի սկաներ: Դիմային տեսախցիկն ավելի լավն է՝ 8 ՄՊ: Նույնիսկ ներքին հիշողությունն է ավելի շատ՝ 32 ԳԲ: Սակայն օպերատիվ հիշողությունը 1 ԳԲ-ով քիչ է և ունի ևս մեկ միաբյուրեղ համակարգ, որի մոդելը հայտնի չէ: Հավանաբար, դա MediaTek MT6753-նն է: Որպես օպերացիոն համակարգ՝ օգտագործվում է Android 5.1-ը:

Աղբյուրը՝ Micromax TimesOfIndia