Հայտնի են Windows 8 պլանշետների տեխնիակակն պարամետրերը

Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետները կկարողանան ցուցադրել HD վիդեո 8-ից 13 ժամ՝ առանց մարտկոցի վերալիցքավորման: Windows 8 պլանշետները կշռելու են սկսած 520գրամից մինչև 1.2Կգ, երկարությունը, լայնությունը և հաստությունը լինելու է համապատասխանաբար 298մմ, 204մմ և 8.35-15.6մմ:

Նոր ՕՀ-ն հնարավոր է լինելու տեղադրել նաև սենսորային էկրանով նոութբուքերում: Բացի արդեն իսկ ներկայացված Asus և Lenovo պլանշետներից, Windows 8-ով աշխատող պլանշետներ կթողարկեն նաև Dell  և Samsung ընկերությունները, հայտնում է Microsoft-ն իր բլոգում: