Microsoft-ը փոխել է լոգոտիպը

25 տարվա ընթացքում, առաջին անգամ  Microsoft-ը փոխել է լոգոտիպը: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:

Ընկերության նոր լոգոտիպը Metro ոճի է: Այն շատ հասարակ է և պատկերում է Windows 8-ի, Windows Phone-ի և Microsoft-ի այլ արտադրանքների ինտերֆեյսների կոնցեպտը:

Ընկերության ներկայացուցիչ Ջեֆ Հանսենի խոսքով, նոր լոգոտիպն ընդգծում է Microsoft-ի հարուստ ժառանգությունը, ինչպես նաև հաղորդում է նորարարության և թարմության շունչ:

Microsoft-ի լոգետիպերի պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ: