Microsoft-ը կանցկացնի մասշտաբային շնորհանդես

Microsoft ընկերությունը սկսել է հրավերներ ուղարկել լրագրողներին առաջիկա միջոցառմանը մասնակցելու համար , որը կայանալու է հոկտեմբերի 2-ին, Նյու-Յորքում:

Մեծ հավանականությամբ, արտադրողը կներկայացնի Surface Book եւ Surface Laptop պլանշետների նորացված շարքը AMD պրոցեսորով: Ենթադրվում է նաև, որ արտադրողը կցուցադրի երկու դիսփլեյով արտասովոր սարք ՝ Microsoft Centaurus կոդային անվանմամբ և Cortana ձայնային օգնականով «խելացի» սարքը, որը դիզայնով հիշեցնում է Google Home Mini-ին:

Ակնկալիքներ կան, որ այդ ամենի հետ մեկտեղ կներկայացվի Windows Lite օպերացիոն համակարգը: