Microsoft-ը թողարկել է սքրինշոթներ անող և անիմացիոն պրեզենտացիաներ պատրաստող ծրագիր (տեսանյութ)

Microsoft ընկերությունը թողարկել է Windows-ի համար նախատեսված անվճար Snip ծրագիրը, որը թույլ է տալիս օգտագործողներին սքրինշոթներ անել ու կիսվել դրանցով սոցցանցերում՝ ավելացնելով ձայնային մեկնաբանություններ ու նշումներ։

Ծրագրի մենյուն տեղակայվում է էկրանի վերևի մասում և ակտիվանում է մկնիկն էկրանի վերևի հատվածին մոտեցնելիս։ Print Screen կոճակը սեղմելիս էկրանի նկարը կհայտնվի խմբագրիչում։ Պատկերը կարելի է խմբագրել, նշումներ ավելացնել, սքրինշոթներից պրեզենտացիա ստեղծել՝ ձայնային մեկնաբանություններով ուղեկցված։

Ստացված պրեզենտացիան կարելի է ուղարկել նամակով, տարածել Ֆեյսբուքում կամ ուղղակի կիսվել դրա հղումով։ Ընդ որում՝ ֆայլը պահպանվում է սերվերներում առանց գրանցվելու ու անվճար։


Աղբյուրը՝ Mashable