Microsoft-ն արգելափակել է uTorrent-ը

Windows համակարգում ներդրված Windows Defender հակավիրուսն սկսել է արգելափակել uTorrent-ի աշխատանքը՝ համարելով վիրուսային ծրագիր։ Microsoft-ի կայքում դեռևս 2017-ի փետրվարին հայտնվել էր uTorrent-ին նվիրված առանձին էջ, որտեղ նշվում էր, որ կայքն ունի «վատ վարկանիշ», ինչպես նաև կարող է դանդաղեցնել համակարգի աշխատանքը։ Սակայն մինչ այդ Windows Defender-ը չէր արգելափակել հավելվածը։

Այժմ հակավիրուսը ավտոմատ կերպով դադարեցնում է uTorrent-իաշխատանքը։ Անալոգային ձևով են աշխատում նաև ESET, Sophos, TrendMicro և այլ հակավիրուսները։ Նշենք, որ օգտատերերը, չնայած դրան, կարող են իրենց ձեռքով ավելացնել uTorrent-ը բացառությունների ցանկում։

uTorrent-ը մշակող BitTorrent-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդպիսի փոփոխությունը Defender-ի աշխատանքում սխալմունք է։ Ընկերությունում նշել են, որ որպես վիրուս է համարվել uTorrent-ի միայն մեկ տարբերակ, որը գործարկել էին միայն օգտատերերի 5 տոկոսը։ Արդյունքում մշակողները պարզապես ջնջնել են կայքի այդ տարբերակը։