Microsoft-ն արգելել է գործարկել Google Chrome-ը Windows 10 S-ում

Microsoft ընկերությունը ջնջել է Google Chrome-ի գործարկիչ ծրագիրը իր սեփական հավելվածների օնլայն–խանութից` Microsoft Store–ից։ Արդյունքում Windows 10 S-ի օգտատերերը չեն կարող օգտվել Chrome բրաուզերից, գրում է the Verge-ը։

Ընկերությունում հստակ պատճառ չեն նշել, միայն հայտնել են, որ հավելվածները պետք է «յուրահատուկ և տարբերվող» լինեն։ «Մենք ջնջել ենք  Google Chrome Installer–ը Microsoft Store–ից, քանի որ հավելվածը խախտում է մեր խանութի քաղաքականությունը»։ Google-ում հրաժարվել են մեկանաբանել իրավիճակը։

Պետք է նշել, որ Google Chrome Installer–ը պարզապես բրաուզերը ներբեռնելու հղում է տրամադրում, որը բացվում է ստանդարտ բրաուզերում։

Microsoft-ը մայիսին ներկայացրել է նոր Windows 10 S-ը, որը գործարկված է Microsoft Surface Laptop նորբուքերում։ Համակարգը ունի մի շարք սահմանափակումներ, դրանց թվում են ստանդարտ բրաուզերը փոխելու հնարավորությունը, ընդ որում, եթե օգտատերը բեռնի այլ բրաուզեր, ապա բոլոր կողմնակի հղումները` էլ. նամակներից կամ այլ ծառայություններից կբացվեն ստանդարտ բրաուզերում`  Microsoft Edge–ում։ Բացի այդ էլ նոր ծրագրեր հնարավոր է բեռնել Microsoft Store–ից միայն, որոնումներ կատարելն էլ Bing–ի միջոցով։