Microsoft-ը կթարմացնի Word-ի, Excel-ի, PowerPoint-ի ևOutlook-ի ինտերֆեյսը

Microsoft- ը հայտարարել է, որ պատրաստվում է փոփոխել  Word -ի, Excel-ի, PowerPoint-ի  և Outlook-ի դիզայնը։  Այս մասին նշվել է ընկերության պաշտոնական բլոգում:

«Այս թարմացումները բացառիկ են Office.com- ի և Office 365- ի համար:  Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կներկայացնենք նոր նախագծեր, փուլ առ փուլ և մանրակրկիտ կփորձարկենք փոփոխությունները», – ասվում է հայտարարության մեջ:

Թարմացումների նախնական փաթեթը ներառում է նոր անիմացիայով և պարզեցված գործիքների վահանակ, փոխված գույներ և պատկերակներ, ինչպես նաև արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա հիմնված որոնում:

Word-ի, Excel-ի, PowerPoint-ի եւ Outlook-ի ինտերֆեյսի փոփոխությունները կհայտնվեն աստիճանաբար՝ առաջիկա ամսիների ընթացքում: