Microsoft ընկերությունն սկսել է iOS-ի համար հարմարեցված Word Flow ստեղնաշարի փորձարկումների փուլը: Հավելվածն արդեն սկսել են փորձարկել ընկերության աշխատակիցները․ և շուտով այն կփորձարկեն նաև Windows Insider ծրագրի մասնակիցները:
iOS-ի համար նախատեսված Word Flow-ի տարբերակում ներառված կլինի հատուկ գործառույթ, որն թույլ կտա հավաքել տեքստը մեկ ձեռքով: Ստեղնաշարի տառերը տեղադրված կլինեն ներքևի անկյունում այնպես, որ դրանցով հեշտ լինի տեքստ հավաքելը, երբ օգտատերը բռնի հեռախոսն ընդամենը մեկ ձեռքով:
Հավելվածի iOS֊տարբերակը կթողարկվի մոտակա ամիսներին, իսկ Android֊տարբերակը՝ փոքր-ինչ ուշ:
Word Flow հավելվածն առաջին անգամ հայտնվել է Windows Phone 8.1-ի վրա: Այն համարվում է Microsoft-ի լավագույն բջջային հավելվածներից մեկը: 2014-ին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ օգտատերերից մեկը ռեկորդ է սահմանել` հավաքելով հետևյալ տեքստն ընդամենը 18.44 վայրկյանում՝ «The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human»։
Աղբյուրը` The Verge