Adobe-ը կստեղծի միախառնված իրականության էկրան

Adobe-ի հետազոտական խումբը փորձնական էկրան է ստեղծել, որը կարող է միավորել վիրտուալ և իրական աշխարհները։ Էկրանը ստացել է Project Glasswing անվանումը և թափանցիկության շնորհիվ այն կարող է միավորել էկրանից այն կողմ գտնվող իրական օբյեկտները՝ վիրտուալ օբյեկտների հետ։

Իրականում տեխնոլոգիան իրականացվել է սովորական ձևաչափով, բայց մեկ տարբերությամբ՝ այստեղ վիրտուալն ու իրականը համատեղելու համար պետք չեն ո՛չ սմարթֆոնը, ո՛չ էլ՝ համալրված իրականության համար նախատեսված ակնոցները։

Ընկերությունը կարծում է, որ այս տեխնոլոգիան նոր հնարավորություններ կբացի ցուցադրությունների բնագավառում և այն կարող է հեշտությամբ կիրառվել գովազդային ոլորտում։