Mobile-friendly թեստ. հայկական տուրիստական կայքեր (ինֆոգրաֆիկա)

Young adult using a smart phone

Շարունակելով, արդեն իսկ, ավանդական դարձած «Mobile-friendly, թե ոչ» շարքը, որի նպատակն է պարզել՝ հայկական կայքերը որքանով են օպտիմիզացված mobile-դիտման համար, այս անգամ ittrend.am-ը դիտարկել է հայկական տուրիստական ընկերությունների կայքերը: Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում դիտարկել էինք ՀՀ-ում գործող բանկերի, բջջային օպերատորների և հայկական լրատվական կայքերը: Ինչպես և նախորդ անգամներում, այս անգամ ևս օգտվել ենք Google-ի Mobile-Friendly Test գործիքից, որն ստուգում է կայքի մոբայլ հարմարավետությունը հետևյալ չափորոշիչներով`

– Ընթեռնելի տառաչափ,

– Իրարից բավականաչափ հեռու տեղադրված հղումներ (finger-friendly ինտերֆեյս),

– Սմարթֆոնի/պլանշետի էկրանին համապատասխան ինտերֆեյս:

Ինֆոգրաֆիկայում տեղադրված տուրիստական կայքերի թոփ քսանյակը ընտրվել է facebook-յան էջերի like-երի հիման վրա: Նշենք, որ դիտարկվել են «Սփյուռ» տեղեկատվական համակարգում գրանցված բոլոր 109 տուրիստական կազմակերպությունները, ստուգվել է վերջիններիս ինտերնետային կայքերի և facebook-յան էջերի առկայությունը:

tourist

Ըստ facebook-յան էջերի like-երի քանակի ընտրված առաջատար 20 ընկերություններից միայն չորսն են, որ չունեն կայք: Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, գրեթե բոլոր կազմակերպություններն էլ ուշադրություն են դարձնում իրենց ակտիվությանը facebook-ում և պարբերաբար գրառումներ կատարում էջերում (գրառումների շարքում նշված ամսաթվերն առանձնացվել են 2015 թվականի դեկտեմբերի 28-ին):

Ինչ վերաբերում է mobile-friendly-ության թեստին, նշենք, որ միայն չորս կազմակերպության կայքերն են նախատեսված մոբայլ-դիտման համար, դրանք են`AyasTour-ը, Green Way-ը, Paradise Tour-ը և Ricco Tour-ը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ ընտրված տուրիստական կազմակերպություններից և ոչ մեկն չունի կայքի մոբայլ տարբերակ: Ճիշտ է` կայքի առանձին մոբայլ տարբերակ ունենալը կապված է հավելյալ ծախսերի հետ, որոնք շատ անգամ գերազանցում են սովորական կայք ստեղծելու ծախսատարությունը, սակայն այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում սմարթֆոններն և բջջային հեռախոսներն գրավել են իրենց անփոխարինելի տեղը, պետք է որ «ստիպի» կազմակերպություններին ունենալ նաև կայքերի մոբայլ տարբերակը` օգտատերերին ավելի մոտ գտնվելու համար: